Ադրբեջանում մանաթի արժեզրկումից հետո փակվել են խանութները


23:24 , 21 դեկտեմբեր, 2015

manatAraratnews.am-ը գրում է.

Ադրբեջանում մանաթի կտրուկ արժեզրկումից հետո առևտրային ցանցերը սկսել են սահմանափակել արտասահմանյան ապրանքների վաճառքը: Ազգային փոխարժույթի կուրսը էականորեն նվազել է այն բանից հետո, երբ Ադրբեջանի կենտրոնական բանկը որոշում է ընդունել դեկտեմբերի 21-ից անցնել մանաթի «լողացող» կուրսին, գրում է bbc.com-ը:

Իրենց աշխատանքը ժամանակավորապես դադարեցրել են հատկապես կենցաղային տեխնիկայի խանութները, ինչպես նաև դեղատները: Մթերային խանութները սահմանափակել են արտասահմանյան ապրանքների վաճառքը:

Ադրբեջանական մանաթը ազատ կուրսի անցնելուց հետո դոլարի, եվրոյի և ռուսական ռուբլու դիմաց էժանացել է 47 %-ով: