Հյու Գրանտը չորրորդ անգամ հայր է դարձել


23:16 , 21 դեկտեմբեր, 2015

20151221_grant_postՀայտնի է դարձել, որ 55-ամյա դերասան Հյու Գրանտին կարելի է շնորհավորել չորրորդ երեխայի` աղջկա ծննդյան առթիվ, հայտնում է spletnik.ru-ն: Փոքրիկի մայրը շվեդուհի հեռուստապրոդյուսեր Աննա Էլիզաբեթ Էմբերշտեյնն է: Դա նրանց երկրորդ ընդհանուր երեխան է: 2012 թվականին նրանք որդի են ունեցել:

Սիրահարները մոտ 1 տարի թաքցրել են երեխայի ծնունդը, քանի որ դերասանի մյուս սիրուհին` չինուհի Թինգլան Հոնգը երեխա էր կրում Աննայի հետ միաժամանակ: Դրանից մի տարի առաջ չինուհին Հյուի համար աղջիկ էր ունեցել:

Ասում են, որ նա չի պատրաստվում ոչ մեկի հետ ամուսնանալ, սակայն պարբերաբար օգնում է կանանց, և այցելում իր երկու «ընտանիքներին»:

Хью Грант и Анна Эберштейн

Хью Грант и Анна Эберштейн