Մոսկվան ԵՄ երկրների դեմ պատասխան պատժամիջոցներ չի կիրառելու


23:00 , 21 դեկտեմբեր, 2015

kreml-rusland-moskou-kremlin-st-basil-s-kathedraal-pictures-606012Araratnews.am-ը գրում է.

Հակառուսական պատժամիջոցները երկարաձգած եվրոպական երկրների դեմ ՌԴ սահմանափակող միջոցները գործելու են մինչեւ 2016թ. օգոստոսը: Նոր պատժամիջոցներ չեն պլանավորվում: Այս մասին հայտնել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեի մամուլի խոսնակ Նատալյա Տիմակովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Եվրամիությունը դեկտեմբերի 21-ին վերջնականապես հաստատել էր Ռուսաստանի դեմ գործող տնտեսական պատժամիջոցները կես տարով (2016թ. հուլիսի 31) երկարաձգելու որոշումը: