Գեղեցկության իրական դեմքը. «Միսս Տիեզերք- 2015»-ի մասնակիցները` առանց դիմահարդարման (լուսանկարներ)


22:32 , 21 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Հեղինակավոր «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթի այս տարվա մասնակիցները որոշել են ապացուցել բոլոր քննադատներին, որ իրենք միայն շպարի շնորհիվ չէ, որ գեղեցիկ են ու հրապարակել են առանց դիմահարդարման, բնական դեմքով լուսանկարներ:
Ինչպես նշում է Big Picture-ը, ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցել է 80 աղջիկ, սակայն առանց շպարի լուսանկար հրապարակելու խիզախություն ունեցել է նրանցից միայն 21-ը:
 
Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ Լաս Վեգասում կայացած «Միսս Տիեզերք-2015» մրցույթում հաղթել է Ֆիլիպինների 26-ամյա ներկայացուցիչ Պիա Ալոնսո Վուրտցբախը: Հետաքրքրական է, որ հաղորդավար Սթիվ Հարվիի թույլ տված սխալի պատճառով սկզբում հաղթող է ճանաչվել Կոլումբիայի 21-ամյա ներկայացուցիչ Արիադնա Գուտերես Արևալոն, ում գլխին բաղձալի թագը դրել է մրցույթի նախորդ տարվա հաղթող Պաուլինա Վեգան:
 
Սակայն րոպեներ անց Հարվին հայտնել է, որ սխալմունք է տեղի ունեցել և ինքն իրական հաղթողի անունը չի ասել: Այս ամենի արդյունքում թագն Արևալոյի գլխից վերցվել է ու շնորհվել Ֆիլիպինների 26-ամյա ներկայացուցչին:
 
Բահամյան կղզիների ներկայացուցիչ Տորիա Նիքոլը
 
Հաիթիի ներկայացուցիչ Լիզա Դրոուլարդը
 
 
Արգենտինայի ներկայացուցիչ Կլաուդիա Բարիոնուևո
 
Գանայի ներկայացուցիչ Հիլդա Ակուան
 
Պերուի ներկայացուցիչ Լաուրա Սպոյան
 
Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ  Լյեսլ Լաուրի
 
Էկվադորի ներկայացուցիչ Ֆրանչեսկա Կիպրիանի
 
Ավստրալիայի ներկայացուցիչ Մոնիկա Ռադուլովիչ