22:00 , 21 դեկտեմբեր, 2015
Barometer.am-ը գրում է.
Ամերիկյան հայտնի Keeping Up With Kardashians իրապատումի աստղ Քիմ Քարդաշյանի և աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթի նորածին որդին կմկրտվի Երուսաղեմի հայկական Սուրբ Հակոբ եկեղեցում: Այս մասին գրում է Israel National News-ը՝ նշելով, որ Սեինթ Ուեսթը կլինի ընտանիքի երկրորդ զավակը, որ կմկրտվի Երուսաղեմի հայկական եկեղեցում, քանի որ 2015 թվականի ապրիլին հենց այդտեղ մկրտվել էր նրանց դուստրը՝ Նորթը:
Իսրայելական լրատվամիջոցը գրում է, որ Սեինթ Ուեսթը, ով 25 տոկոսով հայ է, ծնվել էր դեկտեմբերի սկզբին, ինչից հետո լոնդոնյան Daily Mail-ը, հենվելով անանուն աղբյուրի վրա, տեղեկացրեց, որ զույգը պատրաստվում է հայկական եկեղեցում մկրտել երեխային: