Ու մենք դեռ բողոքում ենք, թե Հրապարակի տոնածառի լույսերը «սծիլնի» չեն


21:49 , 21 դեկտեմբեր, 2015
Սա Այրք գյուղում բնակվող 17 տարեկան մի տղայի սարքած տոնածառն է` օգտագործված անիվներով ու եղևնիների ճյուղերով։ Ու մենք դեռ բողոքում ենք, թե Հրապարակի տոնածառի լույսերը «սծիլնի» չեն: Ասենք՝ փոքր կենտրոնում մի 5 հատ տոնածառ է դրված, էլ չենք ասում Երևանի մյուս վարչական շրջանների մասին:
Դե իսկ Մասիս քաղաքի՝ 100 հազար դոլար արժողությամբ տոնածառի մասին ոչինչ չեմ ասում:
Գյուղի կիսաքանդ տնակներում ապրում են մի քանի ընտանիքներ, որոնք զրկված են տարրական կենցաղային հարմարություններից, որոնց տներից անգամ էս ցրտին ծուխ դուրս չի գալիս (դա գազ չլինելու պայմաններում):