Եթե թուրքական բանակը շարունակի քրդերի կոտորածը, ապա Թուրքիան կդառնա այրվող բենզալցակայան. Մուրադ Քարայիլա


20:01 , 21 դեկտեմբեր, 2015
PKK-ի գործադիր կոմիտեի անդամ Մուրադ Քարայիլան այսօր հանդես է եկել բավականին ուշագրավ հայտարարությամբ:
«Եթե թուրքական բանակը շարունակի քրդերի կոտորածը, ապա Թուրքիան կդառնա այրվող բենզալցակայան: Մենք սա զգուշացնում ենք, իսկ որոշումը թուրքական կառավարությանն է»,- ասել է Քարայիլան: Նա նաև հանդես է եկել պահանջով՝ ազատ արձակել Օջալանին, և գաղութարար Թուրքիան ճանաչի Քուրդիստանի անկախությունը: