18:59 , 21 դեկտեմբեր, 2015
Քուվեյթում դեկտեմբերի 15-17-ը տեղի է ունեցել հայ-քուվեյթական համատեղ միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը` Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի և Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար, փոխվարչապետ Անաս Խալեդ Ալ-
Եթե ԼՂ հակամարտության կողմերը չբանակցեն սեղանի շուրջ, «բանակցելու» են սահմանին: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների ջանքերով Բեռնում դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպմանը:
«Սահմանային կրակոցները բանակցությունների մեկ այլ լեզու են: Եթե Ադրբեջանը հրաժարվում է բանակցային սեղանից, հարցը տեղափոխում է շփման գիծ: Ուստի որքան շատ կազմակերպվեն բանակցությունները, այնքան իրավիճակը մեր օգտին կլինի»,- նշեց Թևան Պողոսյանը:
Պատգամավորը նկատեց, որ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումից հետո տրված հարցազրույցում բավական անհուսալի էր գնահատել ադրբեջանական կողմի քաղաքականության փոփոխությունը: Թևան Պողոսյանն ասաց, թե քանի որ Ադրբեջանը չի փոխելու իր մարտավարությունը՝ սահմանը լարված պահելու առումով, Հայաստանը պետք է հզորացնի բանակն ու դրանով իսկ հասկացնի Ադրբեջանին, որ ռազմական քայլերով խնդիր լուծել չեն կարող:
«Մինսկի խումբը պետք է հասկանա, որ սրանից հետո այլևս ժամանակ չկա փափուկ կեցվածքի, որ երկու կողմերի, երեք կողմերի միջև հավասարության նշան պահելն այլևս անընդունելի է»,- շեշտեց Թ. Պողոսյանը:
Հարցին՝ համաձա՞յն եք կարծիքների հետ, որ այս հանդիպումներն անպտուղ են ու դրանք չպետք է այլևս շարունակվեն, Թևան Պողոսյանը պատասխանեց. «Ջոն Քեննեդին 1961թ.-ին հայտնի խոսք ասաց՝ Աստված չանի, որ Ամերիկան վախենա բանակցություններից կամ բանակցի վախից: Մենք պետք է նույն դիրքորոշումը որդեգրենք. երբեք չգնանք բանակցությունների վախից ու վախենանք բանակցություններից: Ուստի պետք է գնանք հանդիպումների, եթե տեսնում ենք, որ կարող ենք մի բան փոխել, եթե տեսնում ենք, որ դա հարթակ է՝ բարձրաձայնելու հարցերը, ներկայացնելու ասելիքդ՝ անկախ նրանից դրանք արդյունավետ են, թե ոչ»: