Միջազգային կոալիցիան հայտարարել է ԻՊ-ի նավթային օբյեկտների 90 տոկոսի ոչնչացման մասին


18:46 , 21 դեկտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Միջազգային կոալիցիայի վարչապետ Սթիվ Ուորենը հայտարարել է Սիրիայի և Իրաքի տարածքներում «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման նավթային օբյեկտների 90 տոկոսի ոչնչացման մասին. հայտնում է gazeta.ru-ն:
Նա նշել է, որ դրանց 40 տոկոսը խմբավորումը կորցրել է ավիահարվածների պատճառով:

Բացի այդ, Ուորենը հայտարարել է, որ կոալիցիան Մոսուլն ազատագրելու պլան ունի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Սիրիայում հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող բանաձևն ընդունել է միաձայն:

Համաձայն այդ փաստաթղթի՝ հունվարին պետք է կայանան միջսիրիական բանակցությունները, իսկ մեկուկես տարվա ընթացքում՝ նոր ընտրություններ: