17:33 , 21 դեկտեմբեր, 2015
Մի մարդ դուրս էր եկել զբոսնելու իր շան հետ ու երբ անցնում էր լճակի մոտով, լսեց օգնություն կանչող մի աղիողորմ ձայն: Մոտեցավ մարդը լճակին ու տեսավ, որ մի ուրիշ մարդ խեղդվում է: Մեկ ժամ հետո մարդիկ հավաքված են լճակի մոտ, ԱԻՆ աշխատակիցները ջրից հանում են խեղդված անհայտ տղամարդու դին: Ամբոխի մեջ մի ուրիշ տղամարդ, ով առաջինն է նկատել խեղդված մարդու դիակը շանը ման տալուց, հարցազրույց է տալիս լրատվամիջոցներին:
-Էս չի՞ մեր երկրի վիճակը, ահա, խնդրեմ, մարդը կարող է Երևանի կենտրոնում խեղդվել, էն անտեր վիճակին ենք հասել, բա սա երկիր ա՞, բա սա պետություն ա՞, բա մարդու է՞լ հասցնեն էն վիճակի, որ գնա, ինքնասպան լինի... Ով գիտի՝ ինքնասպան էլ չի եղել, ով գիտի՝ սպանել են էս սրիկաները... Մի երկիր որ տեր չունենա, երկրիդ վիճակն էլ էս կլնի: Եկեք իմ հետևից, ժողովուրդ, եկեք գնանք, փրկենք էս երկիրն, էս ազգին, էս ժողովրդին, որ էլ նման անմեղ քաղաքացիները զոհ չդառնան էս անտարբեր մարդկանց, եկեք փրկենք մեր հայրենակիցների կյանքը, չի կարելի, սրանք մեր փողերն ուտում են ու միայն դիակ հանել գիտեն, բայց ոչ ուրիշին ձեռք մեկնել: Իմ հետևից, ժողովո՜ւրդ...