Արծրուն Հովհաննիսյան-Սենոր Հասրաթյան. Հայկական կողմերը կորուստներ չունեն


16:20 , 21 դեկտեմբեր, 2015
Panorama.am-ը գրում է.
Դեկտեմբերի 20-ին և լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տեղի ունեցած զինված բախումների հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը և Արցախի ՊԲ մամուլի  քարտուղար Սենոր Հասրաթյանը:
Ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությանը նշում են, որ նախորդ գիշեր շփման գծի երկայնքով տարբեր ուղղություններով տեղի ունեցած միջադեպերի արդյունքում զոհվել են երկու և վիրավորվել 4 հայ զինծառայողներ:
«Պաշտպանության բանակը կորուստներ չի տվել, դրանք ապատեղեկատվություն են»,- մեզ հետ զրույցում նշեց ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ