Կամո Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը հաղորդում է հանցագործության վերաբերյալ


13:26 , 21 դեկտեմբեր, 2015
Սույն թվականի դեկտեմբերի 20-ին բլոգգեր Կամո Թովմասյանն իր ֆեյսբուքյան միկրոբլոգում հրապարակել է լուսանկար և մակագրել.
«Որ ասածներդ չեք կարում վրեքներդ վերցնեք, խի՞ եք մեր օրն ու ձեր օրը հարամ անում, ու խի՞ ա ձեզ թվում, որ եթե դեղին բոթասներ եմ հագնում, չեմ կարա մարդ ծեծեմ: Բայց իմա՞ստը: Լրիվ օդնակլասնիկ մակարդակ, որ ստիպված քեզ էլ իջացնում են նույն մակարդակին:
p.s. Սեդա, բայց քեզ չենք ներելու, որ վիդեո չնկարեցիր)))»։
Խնդրում եմ Ոստիկանությանը սա հիմք ընդունել և բլոգգերի հրապարակման վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել: