13:30 , 21 դեկտեմբեր, 2015
Երբ 1952թ.-ին «Միսս Տիեզերք» մրցույթում հաղթեց միսս Ֆինլանդիա Արմի Կուսելան, նա իսկական կարելյան հագուստ էր կրում՝ երկարաթև բլուզով ու ծնկներին հասնող երկարություն ունեցող կիսաշրջազգեստով, որը խորհրդանշում էր նրա ֆիննական ժառանգությունը։
Այս տարի Միսս Ֆինլանդիա Ռոսա-Մարիա Ռիտին բեմում հայտնվեց մերկ ոտքերին գոտիներ փաթաթած երկար բարձրակրունկ կոշիկներով, ոսկեգույն բիկինիով ու «Victoria՛s Secret»-ին նմանակող թիկնոցով, և նրա տեսքը ոչ մի կերպ չէր հուշում, թե որ երկիրն է նա ներկայացնում։
Կիրակի օրը Լաս Վեգասում տեղի ունեցած «Միսս Տիեզերք» մրցույթի ամենահետաքրքիր մասը, թերևս, գեղեցկուհիների՝ ազգային հագուստով ներկայանալու մասն էր, որտեղ նրանք հնարավորություն ունեին իրենց զգեստով ներկայացնել ազգային խորհրդանիշները՝ դրոշ, ծաղիկ և այլն։
Այս տարվա ամենաուշագրավ ազգային կերպարները ներկայացրել են Միսս Հունգարիան, ով Ռուբիկ խորանարդի կոստյումով էր ներկայացրել (Ռուբիկ խորանարդի գյուտարար Էռնո Ռուբիկն այս երկրից էր) և Միսս Թաիլանդը, ով ներկայացավ «տուկ-տուկով»՝ գլխին ամրացրած լապտերով։
Ահա երեկ տեղի ունեցած «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթի մասնակիցների մի քանի կերպարներ։
Միսս Իսպանիա՝ Կարլա Բարբեր Գարսիա
Միսս Հունգարիա՝ Նիկոլետա Նագի
Միսս Կուրակաո՝ Կանիշա Սլուիս
Միսս Ավստրալիա՝ Մոնիկա Ռադուլովիչ
Միսս Ինդոնեզիա՝ Անինդիա Կուսումա Պուտրի
Միսս Թաիլանդ՝ Անիպորն Չալերմբուրանավոնգ
Միսս Բրազիլիա՝ Մարտինա Բրանթ
Միսս Թուրքիա՝ Մելիսա Ուզուն
Միսս Ուրուգվայ՝ Բիանա Սանչես
Միսս Նիգերիա՝ Դեբի Կոլինս
Միսս Լիբանան՝ Սինտիա Ռոջեր Սամյու
Միսս Նիկարագուա՝ Դանիելա Տորես
Միսս Պուերտո Ռիկո՝ Կատարինա Մորալես
Միսս Մյանմա՝ Մեյ Բարանի Տաու
Միսս Մալայզիա՝ Վանեսա Տեվի Կումարես
Միսս Նիդերլանդներ՝ Ջեսի Ջազ Վույջկ
Միսս ԱՄՆ՝ Օլիվիա Ջորդան
Միսս Իռլանդիա՝ Ջոանա Կուպեր
Միսս Պանամա՝ Գլադիս Բրանդայո Ամայա
Միսս Ճապոնիա՝ Արիանա Միամոտո
Միսս Լեհաստան՝ Վերոնիկա Սզմաջժինսկա
Միսս Հնդկաստան՝ Ուրվաշի Մանվար Սինխ Ռաուտելա
Միսս Կոստա Ռիկա՝ Բրենդա Կաստրո
Միսս Իռլանդիա՝ Ջոանա Կուպեր
Ինչևէ, 2015թ.-ի «Միսս Տիեզերք» ճանաչվեց Ֆիլիպինների գեղեցկուհի Պիա Ալոնսո Վուրտսբախը։
