11:32 , 21 դեկտեմբեր, 2015
Խորհրդարանը հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգեց սահմանային վերջին դեպքերի հետևանքով զոհված հայ զինվորների հիշատակը:
ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը նախ նշեց, թե վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը կրկին դիմել է դիվերսիոն գործողությունների, որին հայկական զինուժը, ձեռնարկելով առնվազն անհրաժեշտ գործողություններ, հարված է հասցրել՝ հակառակորդին հասցնելով կորուստներ, հետ շպրտելով ելման դիրքեր:
«Եթե խաղաղությունը բանակցությունների լեզվով անհասկանալի է մեր դավադիր հարևանին, մենք պատրաստ ենք դա բացատրել նաև այլ միջոցներով ու այլ լեզվով, ինչը մեր զինված ուժերը բազմիցս ապացուցել են: Դա ավելի ցավալի կլինի նրանց համար: Ցավոք, հակառակորդի վերջին դիվորսիաների հետևանքով ունենք նաև կորուստներ: Խնդրում եմ՝ մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը»,- հայտարարեց ԱԺ նախագահը: