10:22 , 21 դեկտեմբեր, 2015
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան իր զարգացման արտաքին վեկտորն ընտրելիս պարտավոր չէ հաշվի առնել Կրեմլի շահերն ու պահանջները, հաղորդում է 112 Ukraina հեռուստաալիքը:
«Մենք մեր եվրաինտեգրման որոշումը կկայացնենք միմիայն ուկրաինական ժողովրդի հետ: Սա Կրեմլի գործը չէ, ոչ ոք չի պատրաստվում նրանցից թույլտվություն խնդրել, խորհրդակցել նրանց հետ, թե ինչպես զարգացնենք մեր երկիրը», — ասել է նա: