ԱՄՆ-ում միջուկային համալիրը կվերածվի զբոսաշրջիկների համար պարկի


09:35 , 21 դեկտեմբեր, 2015
1730472ԱՄՆ-ում շահագործումից դուրս եկած՝ Վաշինգտոն նահանգում գտնվող Հենֆորդի միջուկային համալիրի բազայի վրա կստեղծվի պարկ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Ակնկալվում է, որ հաջորդ տարի այնտեղ կայցելեն հազարավոր զբոսաշրջիկներ:
«Ամեն ինչ մաքրված է և բացարձակապես անվնաս: Ռադիոակտիվ նյութերը գտնվում են բավարար հեռավորության վրա»,- ասել է ԱՄՆ էներգետիկայի նախարարության ներկայացուցիչ Քոլին Ֆրենչը:
Այցելուները չեն հայտնվի այն տարածքում, որտեղ պահվում են ռադիոակտիվ թափոնները: Ենթադրվում է, որ այգում կցուցադրվեն աշխատողների ու գիտնականների, ատոմային ռումբի (որը 1945-ին նետվել է Ճապոնիայի Նագասակի քաղաքի վրա) ստեղծման մասին պատմող ցուցանմուշներ: