09:25 , 21 դեկտեմբեր, 2015
«Յակուտսկ» օդանավակայանը դադարեցրել է բոլոր չվերթներն օդանավակայանում տեղադրված ռումբի մասին հաղորդագրության պատճառով։ Տարհանվել է մոտ 500 ուղևոր, հայտնում է Интерфакс-ը` հղում անելով ՌԴ ՆԳՆ շրջանային մամուլի ծառայությանը:
«Առավոտյան հաղորդագրություն է ստացվել օդանավակայանի կայքում այն մասին, որ շինությունում ռումբ կա: Բոլոր չվերթները հետաձգվել են: Տարհանվել է մոտ 500 ուղևոր, ինչպես նաև օդանավակայանի աշխատակիցները»,- նշել են մամուլի ծառայությունում:
Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների մասնագետները։