08:50 , 21 դեկտեմբեր, 2015

Գիտնականներին հաջողվել է գտնել Երկրի ամենատարեց մարդուն: Ռեկորդակիր երկարակյացը վերջերս նշել է իր 180-ամյակը: Մասնագետներն այս փաստը հազվադեպ երևույթ են համարել: Խոսքը Հնդկաստանի Վարանեսի քաղաքում ապրող տղամարդու՝ Մահաշթա Մուրասիի մասին է:
Մահաշթան ծնվել է 1835-ին: Գիտնականները պնդում են, որ մինչև 180 տարի Երկրի վրա դեռ որևէ մեկին չէր հաջողվել ապրել: Զարմանալի է նաև այն, որ հենց հնդկաստանցին է նման ռեկորդ սահմանել, որովհետև Հնդկաստանի բնակիչները հիմնականում 70 տարուց ավելի չեն ապրում:
Մահաշթա Մուրասին մինչև հիմա չի տառապում ծերունական տկարամտությունից, կարողանում է նորմալ շփվել և ապրում է՝ ինչպես կարող է: Նա չի բացահայտում իր երկարակեցության գաղտնիքը՝ իրեն համարելով անմահ: