08:40 , 21 դեկտեմբեր, 2015
Գերմանիայի Բայրոյթ քաղաքում անհայտ անձը 3 մարդու է գնդակահարել, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով DPA գործակալությանը:
Տեղի ոստիկանության տվյալներով` բոլոր զոհերը հայտնաբերվել են կայանված ավտոմեքենաների կողքին: Եվս մեկ մարդ ստացել է վնասվածքներ:
Հրաձգության մասին հաղորդագրությունը ոստիկանություն է ստացվել տեղական ժամանակով 21:30-ին:
Զոհերի և հանցագործի ինքնությունը դեռ պարզված չէ: Հանցագործության դրդապատճառը հայտնի չէ: