Իրանի նախագահը կոչ է արել ընդլայնել երկկողմ կապերը Ֆրանսիայի հետ


08:15 , 21 դեկտեմբեր, 2015
rouhani_070615Իրանի նախագահ Հասան Ռուհանին կոչ է արել ընդլայնել երկկողմ կապերը Ֆրանսիայի հետ։ Այս մասին նա հայտարարել է կիրակի՝ Թեհրանում Ֆրանսիայի սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ հանդիպմանը՝ փոխանցում է Fars News-ը։
Իրանի նախագահը նաև ահաբեկչության դեմ լուրջ պայքարի կոչ է արել և նշել, որ այնպիսի ահաբեկչական խմբավորումները, ինչպիսիք են «Ալ-Քաիդան» և ԴԱԻՇ-ը, սպառնում են միջազգային անվտանգությանը։
Նրա խոսքով՝ որոշ երկրներ աջակցում են ահաբեկչական խմբավորումներին՝ ապահովելով նրանց զենքով ու տեխնիկայով, և դրանք առանձնացնելը դժվար չէ։
Միջազգային հանրությունը չպետք է թույլ տա որոշ երկրների կիրառել ահաբեկիչներին իրենց սեփական շահերի համար՝ նշել է Իրանի նախագահը։
Ֆրանսիայի սենատի նախագահը նշել է, որ Իրանի ու Ֆրանսիայի միջև համագործակցության հնարավորություն կա։
Ռուհանին հույս է հայտնել, որ Թեհրանի ու Փարիզի միջև երկկողմ կապերի ընդլայնումը կքննարկվի ապագայում իր՝ Ֆրանսիա այցի ընթացքում։