07:24 , 21 դեկտեմբեր, 2015
Daily Mail-ը հայտնում է, որ ամերիկացի ռեփ-երգչուհի և սեքս-խորհրդանիշ Նիքի Մինաժը ելույթ է ունեցել Անգոլայի բռնապետի համար:
Մինաժը մասնավոր օդանավով ժամանել է Անգոլայի մայրաքաղաք Լուանդա, չնայած իրավապաշտպանների բողոքին՝ չերգել բռնապետի համար:
Պաշտոնապես Մինաժի համերգը կազմակերպված է եղել տեղի հեռահաղորդակցության ընկերության համար, որը մասամբ պատկանում է երկրի նախագահ Խոսե Էդուարդո դոս Սանտոշի ընտանքին:
73-ամյա դես Սանտոշին իրավապաշտպանները մեղադրում են չքավոր աֆրիկյան երկրում կոռուպցիան հովանավորելու համար: Մինաժը իր ելույթի համար 2 մլն դոլար է ստացել:
ԶԼՄ-ները արձանագրել են նաև, որ Անգոլա մեկնելուց առաջ Մինաժը բաց ֆոտոսեսիա է հրապարակել: