06:19 , 21 դեկտեմբեր, 2015

Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում 9-հարկանի բնակելի շենքում դեկտեմբերի 20-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել: Փրկարարական աշխատանքների ընթացքում կենցաղային գազի պայթյունի տեղում գտել են հինգ զոհերի մարմիններ: Այդ մասին հայտնում է Interfax-ը:
Պայթյունի հետևանքով փլվել են երկրորդից մինչև իններորդ հարկերի հատակները: Մասնագետները պայթյունի էպիկենտրոն են համար 7-րդ հարկը: Շենքի փլվելու հավանական պատճառը մասնագետները համարել են բնական գազի պայթյունը: Տուժել է 12 մարդ: Ենթադրվում է, որ ավերակների տակ կարող է 10-ից ավելի մարդ լինել: