Air France-ի ինքնաթիռում, որում 459 ուղևոր է եղել, ռումբ է հայտնաբերվել


04:49 , 21 դեկտեմբեր, 2015
Tert.am–ը գրում է.
Քենիայի իշխանությունները հայտարարել են, որ Air France ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռում ռումբ է հայտնաբերվել:

Ինչպես տեղեկացնում  Associated Press-ը, ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Քենիայում:

Նշվում է, որ քենիացի մասնագետները պայթուցիկ սարք են հայտնաբերել և այն տեղափոխել են օդանավակայանի տարածքից դուրս:

Air France ավիաընկերությունը իր ուղևորներին տեղափոխելու համար հավելյալ չվերթ է կազմակերպել դեպի Քենիա:

Air France ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչում էր Մավրիկիից դեպի Փարիզ, արտակարգ վայրէջք  կատարել Քենիայի օդանավակայանում այն բանից հետո, երբ ինքնաթիռի զուգարանում կասկածելի իր է հայտնաբերվել:

Ընդհանուր առմամբ ինքնաթիռում գտնվել է 459 ուղևոր և անձնակազմի 14 անդամ: