04:42 , 21 դեկտեմբեր, 2015
Էլիզաբեթ Մարեկը՝ Փորթլենդից, հրապարակել է իր հեղինակած այս գլուխգործոցի լուսանկարները:
Իսկապես դժվար է հավատալ, որ սա տորթ է: Կարծես ինչ-որ անտառահատ ընդմիջել է՝ կացինը թողնելով փայտի կտորի մեջ:
Իսկ ներսում կա ևս մեկ անակնկալ: Այն վանդականախշ է, ճիշտ այնպիսին, ինպիսին անտառահատի վերնաշապիկն է կամ ծածկոցը, որով նա պաշտպանվում է ցրտից:
Էլիզաբեթը հեղինակություն է վայելում ամբողջ ԱՄՆ-ում: Առաջին անգամ չէ, որ նա մարդկանց շոկի է ենթարկում իր ցնցող աշխատանքներով: