Արվեստի գործ հիշեղնող այս տունն ավելի էժան է, քան բնակարանը` Երևանի կենտրոնում (ֆոտոշարք)


03:51 , 21 դեկտեմբեր, 2015
Արվեստի գործ հիշեցնող այս տունը կառուցված է բնական ու էկոլոգիապես մաքուր նյութերից: Տան կառուցման համար օգտագործված նյութերի 95%-ն ունի բնական ծագում:
Չնայած նուրբ տեսքին, այն բավականին ամուր է: Տանիքի 1 մետր քառակուսին ի զորու է պահել մինչև 700 կգ ձյուն:
Տաքացվող հատակը տան միակ ջերմության աղբյուրն է, սակայն դա բավական է նույնիսկ ցրտաշունչ ձմռանը:
Նախագծողները նշում են, որ այս կառուցվածքի տան ջեռուցման համար 2 անգամ քիչ էլեկտրաէներգիա է հարկավոր, քան սովորական տան համար:
Բացի այդ, 2 հարկանի տունը բավականին էժան է՝ 60-70 հազ. դոլար: