01:40 , 21 դեկտեմբեր, 2015
Ռուսաստանի Արխանգելսկի քաղաքային դումայի պատգամավոր, բժիշկ Սերգեյ Կրասիլնիկովը կիրակնօրյա որսի ժամանակ պատահմամբ գնդակահարել է հարազատ եղբորը:
ՏԱՍՍ-ը հայտնում է, որ 49-ամյա Կրասիլնիկովին զոհ գնացած 52-ամյա եղբայրը ևս բժիշկ է: Ողբերգությունը տեղի է ունեցել քաղաքամերձ անտառներում՝ որմզդեղնի որսի ժամանակ՝ վատ տեսանելիության պայմաններում:
Ողբերգությունը հետաքննում են իրավապահները: