13:50 , 20 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է․
Երեկ չինական Սանյա քաղաքում կայացել է հեղինակավոր «Միսս աշխարհ-2015» գեղեցկության մրցույթը, որի շրջանակներում մոլորակի գեղեցկագույն կինն է ճանաչվել Իսպանիայի ներկայացուցիչ Միրեյա Լալագունա Ռոյան:
Ինչպես նշում է lenta.ru-ն, ընդհանուր առմամբ, մրցույթին մասնկացել է 114 երկիր, և սա առաջին դեպքն էր, երբ հաղթող է ճանաչվում Իսպանիայի ներկայացուցիչը: Հայտնի է, որ Ռոյոյին պատվավոր թագը հանձնել է մրցույթի նախորդ տարվա հաղթող Ռոլեն Շտրաուստը, ով ներկայացնում էր Հարավաֆրիկյան Հանրապետությունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ գեղեցկուհիների լավագույն 5-յակում ներառվել են նաև Ռուսաստանի, Ինդոնեզիայի, Լիբանանի, Ճամայկայի ներկայացուցիչները:













