Գիտնականները պարզել են՝ իրականում ինչ տեսք է ունեցել Հիսուս Քրիստոսը. Արդյունքը շատ անսպասելի է (Photo)


13:27 , 20 դեկտեմբեր, 2015

Նոր Կտակարանում Հիսուս Քրիստոսի արտաքին տվյալների նկարագրությունը բացակայում է, քանի որ յուրաքանչյուրը պետք է այն պատկերացնի յուրովի:

Եղեկեցական վկայությունների հիման վրա մարդկությունն ունի մոտավոր պատկերացում՝ հստակ արտահայտված դիմագծերով հաղթանդամ տղամարդ՝ երկար շեկ մազերով, որոնք ալիքավոր են և իջնում են դեպի ուսեր: Բայց ոչ մի փաստ չկա, որ այդ պատկերը հավաստի է:

Ռիչարդ Նիլը Բրիտանիայում գլխավորել է գիտնականների խումբ, որի նպատակն էր կազմել առավելագույնս նման պատկեր: Նրանք տղամարդկանց 3 գանգ են ուսումնասիրել: Այդ տղամարդիկ ապրել են 2000 տարի առաջ՝ Գալիլեյում:

Երկար ժամանակ կատարած ուսումնասիրությունների արդյունքում գիտնականները ստացել են Հիսուս Քրիստոսի գլխի ձևը: Աչքերի ու մազերի գույնը նրանք որոշել են մինչև մեր օրեր հասած фрескам: Դրանց միջոցով նրանք պարզել են, որ ամենայն հավանականությամբ, Հիսուսն ունեցել է շագանակագույն աչքեր, սև կարճ մազեր:

Այդ ժամանակ տղամարդկանց միջին հասակը եղել է 155սմ, քաշը՝ 55կգ: Հաշվի առնելով հանգամանքը՝ որ Հիսուսը եղել է փայտագործ, գիտնականները ենթադրել են, որ պետք է ավելի մկանուտ ձեռքեր ունենար:

Գիտնականները ստացել են վերջնական պատկերը, որը զարմացրել է շատերին: Այդուհանդերձ, Նիլը պնդում է, որ Քրիստոսը հենց այսպիսի արտաքին է ունեցել: