Զարմանում եմ`ինչպե՞ս են կարողանում մարդիկ այսպես կերպարանափոխվել


14:50 , 22 դեկտեմբեր, 2012

Զարմանում  եմ, թե ինչպե՞ս են կարողանում մարդիկ այսպես կերպարանափոխվել, ինչպե՞ս են  ժամանակի պահանջների հետ «համարժեք քայլում» դեպի առաջ: Տեսնես՝ չե՞ն հիշում իրենց կողմից տարիներ առաջ արված ռազմատենչ ու խրոխտ հայտարարությունները, տեսնես` չե՞ն ամաչում: Գուցե տարբեր տարիներին նկարահանված և համացանցի «ոսկե» ֆոնդում պահպանված «պատմական» կադրերը ևս մեկ անգամ դիտելիս ամաչեն: