Ոչ մի տարբերություն չկա զոհվածը եզդի ա, թե հայ՝ ինքը մեր տղեն ա, մեր հերոսը


12:52 , 20 դեկտեմբեր, 2015
Լրահոսից տեղեկացա, որ մեր ընդհանուր Հայրենիքը պաշտպանելիս զոհվել ա մեր եզդի զինվորը՝ մեր տղեն:
Հա, ոչ մի տարբերություն չկա ինքը եզդի ա, թե հայ՝ ինքը մեր տղեն ա, մեր հերոսը, ով համալրել ա Սարդարապատի, Ապարանի, Արցախի հերոսամարտերի ընթացքում մեր ընդհանուր Հայրենիքի համար ամենաթանկը՝ կյանքը նվիրաբերած մյուս եզդի տղերքի՝ մեր տղերքի անմահ գունդը:
Խադե ռոհե տա բըռամինա, բըրե շիրըն: