ԻՊ «խալիֆայությունն» ընդարձակվել է դեպի Աֆղանստան (Photo, Video)


12:31 , 20 դեկտեմբեր, 2015

Tert.am--ը գրում է․

Սիրիայի և Իրաքի տարածքում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 1.600 գրոհային ներթափանցել են Աֆղանստանի սահմաններից ներս` գրավելով երկրի արևմտյան նահանգներից մի քանիսը:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, ահաբեկիչներն աննկատ ներթափանցել են Աֆղանստան ու անսպասելիորեն հայտնել իրենց «խալիֆայության» սահմանների ընդարձակման մասին: Աղբյուրը նկատում է, որ նույնպիսի սցենարով էր զարգացել իսլամիստների` Սիրիայի ու Իրաքի տարածքում տարածքների զավթումն ու «խալիֆայության» հռչակումը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ԻՊ գրոհայինները գնադակահարել են խաղաղ բնակիչների, կտտանքների ու մահապատժի են ենթարկել նրանց: Նրանց գործողությունների հետևանքով հազարավոր աֆղանստանցի ընտանիքներ ստիպված են եղել լքել իրենց տները:

The Telegraph պարբերականը մանրամասնում է, որ ահաբեկիչներն արդեն հասցրել են մի քանի ճամբար հիմնել նոր գրավված տարածքներում, որտեղ  մարզվում են  մի քանի տասնյակ գրոհայիններ:


ISIL ISIS DAESH Islamic State

Stills from an ISIS SISIL DAESH Islamic State training video from Afghainstan

Stills from an ISIS SISIL DAESH Islamic State training video from Afghainstan