Արմավիրի խեղճ, էսքան գորշ, էսքան բարձիթողի ու անտեր քաղաք Հայաստանում չկա


10:07 , 20 դեկտեմբեր, 2015
«Մեր քաղաքը իրենց հոր քամբախը չի, որ լափեն, թափեն, վեր ընկնեն»,-ամեն Աստծո օր այս խոսքն եմ ասում, երբ գնում եմ Արմավիր ու հետ գալիս։ Էսքան խեղճ, էսքան գորշ, էսքան բարձիթողի ու անտեր քաղաք Հայաստանում չկա, չի՛ք։ Հիշում եք, չէ՞ Արմավիրի քաղաքապետարանին տրված ժանգոտ կողպեքը՝ «Ամենափակ կառույց» անվանակարգում։ Էդ ժանգոտ կողպեքները թող քաղաքապետն ու իր արբանյակները տանեն իրենց օբյեկտների դռներին կախեն, առժամանակ փակեն ու տնտեսված գումարներով քաղաքի աղբը «թեթևացնեն »(չեմ ասում՝ ամբողջությամբ մաքրեն)։

Էհ, ո՞ր մեկն ասեմ…