09:47 , 20 դեկտեմբեր, 2015
Եթե սահմանին զոհված զինվորը հարուստ ընտանիքի երեխա լիներ, դրանից վիշտը չէր թեթևանա: Եթե զոհված զինվորը հասուն տղամարդ ու փորձառու զինվորական լիներ, դրանից էլ չէր թեթևանա: Եթե ՀՀ նախագահի աթոռն ուզուրպացրած Սերժ Սարգսյանի իշխանությունը քաղցկեղի պես ախտահարած չլիներ Հանրապետությունը, զինվորի մահը, միևնույն է, սփոփանք չէր ունենա:
Բայց փաստ է, որ զոհված զինվորներն անապահով ընտանիքի զավակներ են, որ ընդամենը 17-18 տարեկան մատղաշ էրեխեք են, որ Սերժ Սարգսյանն ու նրա անասուն ՀՀԿ-ն ծախում-լափում են էս երկիրը, որի համար էդքան ջահել մատաղ գնաց ու դեռ կգնա....