00:50 , 20 դեկտեմբեր, 2015
ՆԱՍԱ-ն հրապարակել է իր լուսնագնաց տիեզերանավից ստացված վերջին լուսանկարը, որում պատկերվում է Երկիր մոլորակը:
Ինչպես մեկնաբանում է Daily Mail-ը` լուսանկարում մեր մոլորակը երևում է Լուսնի կողմից` այնտեղ տեղակայված տիեզերանավից: Այն ասես բարձրանալիս լինի լուսնային հորիզոնում:
Լուսանկարում Կապույտ մոլորակի վրա նշմարվող խոշոր դարչնագույն տարածքը Սահարա անապատն է, որին կից երևում է նաև Սաուդյան Արաբիան:
Ձախ կողմում տեսանելի են Հյուսիսային Ամերիկայի ափերը ողողող Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսները: Տվյալ լուսանկարը ստացվել է հոկտեմբերին:
