Բավարիայի հետ պայմանագիր կնքելուց առաջ Անչելոտին հետաքրքրվել է Ռեալ վերադառնալու հնարավորությամբ


00:25 , 20 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Իտալացի մասնագետ Կարլո Անչելոտին պատրաստ էր Մադրիդի «Ռեալ» վերադառնալուն,- այդ մասին տեղեկացնում է «Marca»-ն։

56-ամյա մասնագետը երեք տարվա պայմանագիր է համաձայնեցրել Մյունխենի «Բավարիայի» հետ, սակայն մինչ այդ որոշում կայացնելը խնդրել է իր ներկայացուցիներին կապվել «արքայական ակումբի» ղեկավարության հետ՝ իտալացու հնարավոր վերադարձը քննարկելու համար, սակայն մերժում են ստացել։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անչելոտին մերժել է «Մանչեսթեր Յունայթեդին» եւ «Չելսիին» ու հուլիսին կգլխավորի «Բավարիան»։