23:42 , 19 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում արտահերթ նիստի ժամանակ Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Հալիտ Չևիկը հայտարարել է, որ Բաղդադն իր գործողություններով խարխլում է «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարում միջազգային միասնությունը, գրում է gazeta.ru-ն:
Նա մեկնաբանել է Իրաքի արտգործնախարար Իբրահիմ ալ-Ջաաֆարիի ուղերձը Անվտանգության խորհրդին, որտեղ նա խնդրում էր բանաձև ընդունել երկրի հյուսիսում տիրող իրավիճակի վերաբերյալ, որտեղ գտնվում են թուրք զինծառայողները:
«Մենք ամենասկզբից փորձում էինք այդ հարցը լուծել երկկողմանի ճանապարհներով: Որովհետև այց հարցի քննարկումը տարբեր միջազգային հարթակներում չի ծառայում ոչ մի նպատակի, քան ԻՊ-ի դեմ միջազգային հանրության միասնության խարխլմանը»,- ընդգծել է Թուրքիայի դեսպանը:
Նա նշել է, որ Իրաքի հյուսիսում զինվորականների տեղակայումը հանվել է կոնտեքստից: Չևիկը հավելել է, որ Անկարան երբեք ոչ մի հետաքրքրություն չի ունեցել Իրաքի սուվերենությունը խախտելու համար: