Գուս Հիդինկը՝ «Չելսի»-ի գլխավոր մարզիչ


22:38 , 19 դեկտեմբեր, 2015

hidinkAraratnews.am-ը գրում է.

Լոնդոնի «Չելսի»-ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ Գուս Հիդինկը նշանակվել է թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում:

69-ամյա մասնագետը լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինելու է Ժոզե Մոուրինյոյին, ով ազատվել է զբաղեցրած պաշտոնից ակումբի անբավարար ելույթների ու արդյունքների պատճառով:

Պրեմյեր լիգայի 16-րդ տուրից հետո «Չելսի»-ն զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը:

«Պարոն Աբրամովիչն ու խորհրդի անդամները համոզված են, որ Հիդինկն ունի այն անհրաժեշտ բոլոր որակները, որով կկարողանա առավելագույնը քաղել ներկայիս կազմից»,- մասնավորապես գրված է պաշտոնական հայտարարության մեջ: