Բեղավոր տղամարդիկ հաճախ դառնում են ղեկավարներ


22:14 , 19 դեկտեմբեր, 2015

7dbbda8afed25a9c4979302c896138faԵթե ուզում եք բժշկության մեջ բարձր դիրք գրավել, ապա պետք է հաշվի առնել, որ բարձրագույն պաշտոնները սովորաբար գրավում են դեմքի առատ մազածածկույթով մարդիկ: Օրինակ՝ ԱՄՆ-ում բժշկության բնագավառի ղեկավարների միայն 13%-ն է կին, իսկ 19%-ը բաժին է ընկնում բեղավոր տղամարդկանց, հայտնում է The Daily Mail-ը:

Այդպիսի եզրակացության են եկել Կալիֆոռնիայի համալսարանում` վերլուծելով բժշկության բնագավառի 1018 ղեկավարների պրոֆիլները: Բեղերը դուրս են եկել առաջին պլան (մորուքով կամ առանց մորուքի): Պարզվել է, որ միայն 7 հիմնարկներում է եղել 20%-ից ավելի կանացի ղեկավար անձնակազմ: Սակայն, 19 հիմնարկներում եղել են ավելի քան 20% ղեկավար բեղավոր տղամարդիկ:

Գիտնականների խոսքերով` բեղերը ուժեղացնում են տղամարդկության, պատասխանատվության, ուժի և ինքնավստահության զգացողությունները, որն էլ ուղիղ համեմատական կերպով արտացոլվում է նրանց կարիերայում: