Ռիհաննան կարաոկե ակումբում ընտանեկան համերգ է կազմակերպել


21:39 , 19 դեկտեմբեր, 2015

20151219_riri_postՍանտա Մոնիկայի կարաոկե ակումբներից մեկում գտնվող հյուրերը ներկա են գտնվել Ռիհաննայի կենդանի ելույթին, գրում է Spletnik.ru-ն:

Ռիհաննան իր մոր և ընտանիքի ևս մի քանի անդամների ու մտերիմների հետ` մոտ 20 մարդ, հինգշաբթի օրը երեկոյան ժամը 9-ին ժամանել է վերոնշյալ գիշերային ակումբ: Աստղը չի վարձակալել հաստատությունը ժամանցի համար, ուստի բոլոր ներկա գտնվողները կարողացել են լսել նրա երգը:

«Նրանից բացի հայտնիներից այնտեղ ոչ ոք չկար: Նրանք առանձին սենյակում էին և կարաոկե էին երգում: Նրա ընկերները ևս երգում էին, սակայն հիմնականում դա արել է Ռիհաննան: Դա մասնավոր համերգի էր նման»,- ասել է աղբյուրը:

«Համերգի» վերջում երգչուհու փոքրիկ զարմուհին այնքան էր հոգնել, որ Ռիհաննան նրան ձեռքերի վրա է դուրս բերել ակումբից:

Рианна

Рианна

Рианна с племянницей

Рианна