Հարբած Քրիստինա Ագիլերան քիչ էր մնում շուռ տար տոնածառը (տեսանյութ)


20:15 , 19 դեկտեմբեր, 2015

Ladynews.am-ը գրում է.

Սուրբ ծննդյան տոնին նվիրված երեկույթին երգչուհի Քրիստինա Ագիլերան բավականին շատ ալկոհոլ է օգտագործել և հազիվ է կանգնել ոտքերի վրա: Երգչուհին նույնիսկ ստիպված էր ժամանակից շուտ լքել բեմը:
Քրիստինան Նյու Յորքում մասնակցում էր ամերիկյան դերասան Սեթ Մաքֆարլեյնիտոնական համերգին  և Սեթի հետ միասին երգել է քաղաքի հիմնը՝ New York, New York-ը: Դրանից հետո երգչուհին հապճեպ լքել է բեմը և հրաժարվել վերադառնալ երկրորդ անգամ, չնայած որ պետք է երգեր երիտասարդ երգչուհի Թինա Սինատրայի հետ միասին:
Հանդիսատեսը նկատել է, որ Քրիստինան չի կարողանում նորմալ քայլել, իսկ ոմանք կարծում էին, որ նա կընկնի: Վիճակը բարդացնում էին երգչուհու բարձրակրունկ կոշիկները և երկար զգեստը:
Ինչպես հայտնում է Hollywood Life-ը, Քրիստինան խմել էր դեռ համերգից առաջ: Բացի այդ, նա քիչ էր մնում ընկներ տոնածառի վրա, որի կողքը նկարվում էին աստղերը:

«Ագիլերան քիչ էր մնում շուռ տար տոնածառը, իսկ ավելի ուշ հազիվ քայլելով գնաց հանդիսատեսի սրահ»,-պատմել են ականատեսները:

600x580

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ