Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն


18:32 , 19 դեկտեմբեր, 2015

Serzh-sargsyan-anc-dialogueՆախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե նախագահը մասնակցելու է դեկտեմբերի 21-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: