17:52 , 19 դեկտեմբեր, 2015
Araratnews.am-ը գրում է.
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը ժամանել է քրդաբնակ Շընրաք նահանգ, որտեղի տարբեր գավառներում մի քանի օր շարունակ լայնածավալ գործողություններ են իրականացվում Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամների դեմ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը :
Հուլուսի Աքարը տեղեկացել է Շըրնաքում իրականցվող գործողությունների ընթացքից և անցել բարձրաստիճան զինծառայողների հետ խորհրդակցությունների:
Շըրնաքի մասնավորապես Ջիզրե և Սիլոփի բնակավայրերում մի քանի օր շարունակվող գործողությունների շրջանակում թուրքական կողմը սպանել է ավելի քան չորս տասնյակ քուրդ զինյալների: