2015 թ.–ի 10 ամենաաղմկահարույց ամուսնությունները


19:34 , 19 դեկտեմբեր, 2015
Newsarmenia.am-ը գրում է.
Այս տարի ամուսնացան այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ջոննի Դեպը, Էշտոն Քաթչերը և անգամ Մոնակոյի արքայազնը։ Ruposters Life–ը ներկայացնում է ռուս և համաշխարհային աստղերի 10 ամենաաղմկահարույց ամուսնությունները, որոնք տեղի են ունեցել անցնող 2015 թ.–ին։

Ջեննիֆեր էնիսթոն և Ջասթին Տերու

Дженнифер Энистон и Джастин Теру

Այս աստղային զույգն ամուսնացել է գաղտնի` Լոս Անջելեսի էլիտար թաղամասերից մեկում։ Հարսանիքը «քողարկված է» եղել Տերուի 44–ամյակի տոնակատարության ներքո։ Սակայն լրագրողները, տեսնելով տորթի վրա դրված երկու արձանիկներն ու միջոցառմանը մասնակցող քահանային, միանգամից «գլխի են ընկել»։ Հարսանեկան արարողությանը հրավիրված են եղել զույգի 70 ամենամտերիմ մարդիկ:

Կարլ Ֆիլիպ և Սոֆիա Հելքվիստ

Карл Филипп и София Хеллквист

Շվեդիայի արքայազն ու հայտնի մոդելը, ով 2004 թ.–ին արժանացել է «Միսս Շվեդիա» տիտղոսին, ամուսնացել են Ստոկհոլմում գտնվող Թագավորական պալատի եկեղեցում։ Միջոցառմանը ներկա են եղել թագավորական ընտանիքի անդամները, հայտնի քաղաքական գործիչներ և օտարերկրյա միապետեր։ Երբ արքայազնը մատանին դրել է հարսնացուի մատին, հնչել է Coldplay բրիտանական խմբի «Fix You» երգի cover տարբերակը։ Սոֆիա Հելքվիստը դարձել է Շվեդիայի առաջին արքայադուստրը, ով ազնվատոհմ ընտանիքից չէ։

Վերա Բրեժնևա և Կոնստանտին Մելաձե

Вера Брежнева и Константин Меладзе

Հայտնի պրոդյուսերը միայն նախորդ շաբաթ է հրապարակային կերպով հայտարարել, որ «ՎԻԱ Գրա» խմբի նախկին մեներգչուհի Վերա Բրեժնևան իր կինն է, սակայն ԶԼՄ–ները դեռ հոկտեմբերի 24–ին էին տեղեկացրել Իտալիայում կազմակերպված զույգի հարսանեկան արարողության մասին։ Ֆորտե դեյ Մարմի հանգստավայրում զույգի հարաբերությունները պաշտոնապես գրանցել է քաղաքապետ Ումբերտո Բուրատտին։

Քեմերոն Դիաս և Բենջի Մեդդեն

Кэмерон Диас и Бенджи Мэдден

Հայտնի դերասանուհու և Good Charlotte խմբի երաժշտի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Բևերլի Հիլզում գտնվող Քեմերոնի առանձնատանը։ Միջոցառմանը ներկա են եղել Ռիզ Ուիզերսփունը, Դրյու Բերիմորը, Գվինեթ Փելթրոուն։ Դիասի և Մեդդենի սիրավեպը սրընթաց զարգացում է ունեցել։ Հարսանիքից առաջ զույգը հանդիպել է ընդամենը կես տարի։ Ե՛վ Քեմերոնի, և՛ Բենջիի համար սա առաջին ամուսնությունն է։

Բենեդիկտ Կամբերբեթչ և Սոֆի Հանթեր

Бенедикт Камбербэтч и Софи Хантер

Սիրահարները համեստ պսակադրություն են կազմակերպել Ուայթ անգլիական կղզում գտնվող Մոթիսթոուն քաղաքի Սուրբ Պետրոսի և Պողոսի եկեղեցում։ Հարսանեկան արարողությանը հրավիրված են եղել մոտ 40 հյուրեր, այդ թվում` Էնդրյու Սկոտն ու Թոմ Հիդլսթոնը։

Ջոննի Դեպ և Էմբեր Հերթ

Джонни Депп и Эмбер Херд

Զույգի պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում գտնվող` դերասանի տանը, իսկ խնճույքը կազմակերպվել է 51–ամյա Դեպի անձնական կղզում, որը գտնվում է Բահամներում։ Զույգը ծանոթացել է «Ռոմի օրագիրը» ֆիլմի նկարահանումների ժամանակ, ինչից հետո երկար ժամանակ թաքցրել է հարաբերությունները։

Միլա Կունիս և Էշտոն Քաթչեր

Мила Кунис и Эштон Катчер

Դերասանները կազմակերպել են գաղտնի պսակադրություն ԱՄՆ–ի անկախության օրը։ Պսակադրությանը ներկա են եղել աստղերի հարազատներն ու մտերիմները։ Միջոցառումը կազմակերպվել է Կալիֆոռնիայում գտնվող Secret Garden ռանչոյում։ Պսակադրության արարողությանը ներկա է եղել նաև դերասանների 9 ամսական դուստրը, ով ևս կրել է սպիտակ զգեստ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ