10:47 , 19 դեկտեմբեր, 2015
Մեր ընթերցողին տեղեկացրել էինք, որ շաբաթներ առաջ Երևանում բացվել է «Դու միայնակ չես» բարեգործական ճաշարանը, որտեղ այս պահին կերակրվում են 40 անապահովներ։ Ճաշարանի ֆինանսավորումը կատարվում է հանգանակությունների միջոցով։ Ցանկանում ենք առանձնացնել 3 ընկերությունների, որոնք օրերս ստանձնել են «Դու միայնակ չես» բարեգործական ճաշարանի ֆինանսավորումը։
«Շելբի տուր» ընկերությունը յուրաքանչյուր ամսվա 15-ին իր այդ օրվա շահույթը հանգանակելու է «Դու միայնակ չես» բարեգործական ճաշարանին։ Ի դեպ օրերս ընկերությունն արեց իր առաջին հանգանակությունը՝ վճարելով անապահովների 70 ճաշի համար։
«CARDOGRAPH» ընկերությունը յուրաքանչյուր ամսվա 10-ին իր այդ օրվա շահույթը հանգանակելու է «Դու միայնակ չես» բարեգործական ճաշարանին։ Բացի այդ ընկերությունն իր վրա է վերցրել ճաշարանի տպագրական ծախսերը։
«Avetisyan Construction» ընկերությունն ամեն ամիս կվճարի անապահովների 50 ճաշի համար։
Առաջարկում ենք օգտվել գործընկեր ընկերությունների ծառայություններից՝ հատկապես այն օրերին, երբ նրանց շահույթը փոխանցվելու է բարեգործությանը։