Րաֆֆին կարող է դուրս քաշել մեր ընդդիմադիր դաշտը չարության ու ատելության ճահճից


13:39 , 22 դեկտեմբեր, 2012

Վերջին տարիների մեջ առաջին անգամ եմ լսում, որ Հայաստանում նախընտրական քարոզարշավը կառուցվի ոչ թե նեգատիվի ու քննադատության շուրջ, այլ հարգանքի ու սիրո։ Շատ խելացի քայլ էր Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ու շատ հաջող ճառ էր, ըստ իս, նամանավանդ, երբ նա սիրո մասին իր թեզը ավելի ծաղկացրեց Մարտին Լյութեր Քինգի հայտնի խոսքով, որ խավարը խավարով չես ցրի, խավարը ցրելու համար լույս է պետք։ Ուստի ատելության մթնոլորտը հաղթահարելու համար էլ սեր է պետք, ոչ թե էլ ավելի ուժեղ ատելություն։ Ես, իհարկե, իրատես եմ ու գիտակցում եմ, որ Րաֆֆիի շանսերը փոքր են հաղթելու, բայց նա կարող է դուրս քաշել մեր ընդդիմադիր դաշտը չարության ու ատելության այն ճահճից, որում այն հայտնվել է։