Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ է ներկայացրել. «Երես չթեքես»


14:09 , 19 դեկտեմբեր, 2015

Նրանք տասնյակ տարիներ ապրում էին միասին՝ երկուսն էլ լավ իմանալով երրորդի գոյության մասին...


Ապրեցի քեզ հետ իմ կյանքի կեսը՝ լուռ դիմանալով,
Ապրեցի քեզ հետ իմ կյանքի կեսը՝ լավ իմանալով,
Որ կա մեկը, ում քո մտքից չես հանել դեռ,
Ու երբ նրա մասին խոսել եմ,
Արցունքները քո հոսել են...


Ապրեցիր ինձ հետ դու կյանքիդ կեսը՝ լուռ դիմանալով,
Ապրեցիր ինձ հետ դու կյանքիդ կեսը՝ լավ իմանալով,
Որ մի օր դու նրա մոտ ետ կգնաս, ու հենց դրա մասին լսել եմ,
Արցունքները իմ հոսել են...

Դու նրա մոտ կգնաս, ու քեզ էլ ետ չեմ բերելու,
Բայց դուռը իմ բաց պահելու եմ ու լուռ համբերելու,
Ու թե մի օր էլի ետ գաս, կներեմ թե՛ նրան, թե՛ քեզ,
Միայն թե ինձնից երես չթեքես...

Ես ամեն բան արեցի, որ դու էլ նրան իմ մեջ չփնտրես,
Բայց այսօր ես հանձնվեցի, ինձ լռել էլ դու չխնդրես,
Ասա ճիշտը՝ սիրել ես միշտ էլ նրան, ու սա է ողջ ճշմարտությունը,
Ընդունում եմ իմ պարտությունը...


Գիտեմ, գիտեմ, գիտեմ, որ չկամ քեզ համար էլ, ու
Դու իմ սերն ես արհամարհելու,
Բայց մինչև մեռնելս հույսս չի մարելու, ու
Միշտ իմն եմ քեզ համարելու...
Ա՜խ...