13:48 , 19 դեկտեմբեր, 2015«Ի՞նչ եփել այսօր» հավերժական հարցը կիրակիներին ակտուալ չէ, քանի որ ամեն կիրակի օրվա բաղադրատոմսն առաջարկում է «Ձկան օրը» հաղորդաշարը։ Վաղը՝ ժամը 13։00-ին, միացեք «Արմենիա Թի Վի»-ին, և Եգոր Գլումովը Ձեզ կառաջարկի ձկնային համեղ ուտեստի բաղադրատոմս։ Այս անգամ Գլումովը հյուրընկալել է երգիչ Գրիգոր Կյոկչյանին, ում հետ էլ հաղորդման գլխավոր գործընկեր «Պեպո» ձկան տան տրամադրած Հայաստանում աճեցվող ձկնատեսակներից կպատրաստեն կիրակնօրյա ուտեստը։ BlogNews-ը ներկա է եղել հաղորդման նկարահանումներին և ներկայացնում է ֆոտոշարք։





Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի