Իրանը ԱՄՆ-ից ստացել է 14 նկար՝ 40 տարի անց դրանց ձեռքբերումից հետո


12:02 , 19 դեկտեմբեր, 2015
usa-iran-flagԻրան են հասել տասից ավել գեղանկարներ, որոնք պատժամիջոցների պատճառով պահվում էին ԱՄՆ-ում շուրջ 40 տարի: Այդ մասին շաբաթ օրը հայտնել է Press TV հեռուստաալիքը:
Նկարները ձեռք էր բերել Թեհրանի Ժամանակակից արվեստների թանգարանը 1978 թվականին: Դրանց վերադարձման դատական որոշումը կայացվել է երկու տարի առաջ:
Սկզբում նկարները ԱՄՆ-ից տարվել են Ամստերդամ, որտեղ փորձագետները հաստատել են իսկությունը: Այնուհետև կտավները տեղափոխվել են Իսլամական Հանրապետութուն: Նկարների վերադարձման գործընթացը տևել է երկու ամիս: Ինչպես նշում է Press TV-ն, ոչ ամերիկյան, ոչ էլ իրանյան կողմերը չեն հրապարակում արվեստի գործերի արժեքը:
ԱՄՆ-ի և Իրանի դիվանագիտական հարաբերությունների խզման մասին 1980 թվականի ապրիլի 7-ին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերը: