Տիգրան Սարգսյանի անիմաստ հայտարարությունների շարքից` «Հայաստանում աղքատ են, որովհետև գիտելիքների պակաս կա»


12:53 , 22 դեկտեմբեր, 2012

Տիգրան Սարգսյանը վերջերս ԱՄՆ-ում հայտարարել էր. «Հայաստանում աղքատ են, որովհետև գիտելիքների պակաս կա»: Սակայն բոլորի համար էլ պարզ հասկանալի է, որ բնակչությունը աղքատ է ոչ թե գիտելիքի պակասի, այլ նրա և իր թիմակիցների կողմից երկրի հարստությունը իրենց ձեռքում կենտրոնացնելու պատճառով:

Աղքատ լինելը գիտելիքի հետ շատ քիչ կապ ունի: Ու դրա վառ օրինակը Բոթսվանան է: 1966թ. Բոթսվանան անկախություն է ստացել: Այդ ժամանակ Բոթսվանան ուներ 22 բարձրագույն կրթություն ստացած և 100 դպրոցական կրթություն ստացած քաղաքացիներ: Բոթսվանայի բնակչությունը այժմ մոտ 2 մլն է, երկրի ՀՆԱ-ը կազմում է 29 մլրդ դոլար, իսկ մեկ բնակչի հաշվով ՀՆԱ-ը կազմում է 16.000 դոլար: Նրանց բարեկեցությունը հավասար է Հունգարիայի ներկայիս բարեկեցությանը:

Տիգրան Սարգսյանը ԱՄՆ-ում նաև հանդիպել է Դարոն Աճեմօղլուի հետ, ում գրքից էլ այս օրինակը վերցրել եմ: 

Մի բան պարզ է` հենց Տիգրան Սարգսյանը գիտելիքի պակաս ունի, որպեսզի նման բաների մասին անիմաստ հայտարարություններ չանի: