Օբաման ստորագրել է բյուջեի նախագիծը, որը թույլ է տալիս նավթ արտահանել


08:45 , 19 դեկտեմբեր, 2015
1392516560_0252ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ուրբաթ ստորագրել է 1.1 տրիլիոն դոլար ծավալով ԱՄՆ բյուջեի նախագիծը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
2016 ֆինանսական տարվա (մինչև հաջորդ տարվա սեպտեմբեր) բյուջեում ներառված են այնպիսի կարևոր փաստաթղթեր, որոնք վերաբերում են ԱՄՆ-ից նավթի հումքի արտահանման 40-ամյա արգելքի վերացմանն ու 680 մլրդ դոլար ծավալով հարկային մեղմացումներին։
Ուրբաթ ավելի վաղ բյուջեն համաձայնեցվել էր Կոնգրեսի երկու պալատներում։